ՄՄարի Կոստանյան

Հնդկաստանում բռնել են 5 մարդ սպանած «Բեն Լադեն» մականունով փղին

Հնդկաստանում բռնել են 5 մարդ սպանած «Բեն Լադեն» մականունով փղին

Հնդկաստանում հայտնաբերել ու բռնել են «Բեն Լադեն» մականունը ստացած կատաղած փղին, որը երկրի Ասսամ նահանգում  հինգ մարդ էր սպանել:

Հսկա կենդանին կատաղության պահին մարդկանց վրա հարձակվել էր դեռևս հոկտեմբերին և մինչև այսօր գյուղի բնակիչներին ահ ու սարսափի մեջ էր պահում, որոնք վախենում էին դուրս գալ տներից:

Բռնված փղին կտեղափոխեն արգելոց:

Վիճակագրության համաձայն՝ վերջին հինգ տարում Հնդկաստանում փղերի հարձակումից ավելի քան 2 հազար մարդ է մահացել:   

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում