ՄՄանե Գևորգյան

Ոստիկանները Էջմիածին քաղաքի բնակչի տանը ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերել

Ոստիկանները Էջմիածին քաղաքի բնակչի տանը ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 67-ամյա բնակիչը առանց համապատասխան թույլտվության պատրաստում և իրացնում է ալկոհոլային խմիչքներ:

 

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելել են 67-ամյա տղամարդու բնակության հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է:

 

Ապօրինի ձեռնարկատիրության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 67-ամյա տղամարդու՝ Անդրանիկի փողոցում գտնվող տան նկուղում հայտնաբերվել են տարբեր տարողությամբ տարաների մեջ լցված 1680 լիտր գինի և 411 լիտր օղի:

 

Կատարվում է նախաքննություն:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում