ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը և Ռուսաստանը հինգշաբթի ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանը և Ռուսաստանը հինգշաբթի ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը հինգշաբթի համատեղ զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում` հաղորդել է Mehr գործակալությունը:

«Զորավարժությունների նպատակն է ամրապնդել համակարգումը՝ ծովային անվտանգությանը սպառնացող գործողությունները, մասնավորապես՝ ծովային ահաբեկչությունը, կանխելու և առևտրային նավերն ու լցանավերը պաշտպանելու համար»,-հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի առաջին ռազմածովային շրջանի հրամանատար կապիտան Հասան Մագսուդլուն։

Նա նշել է, որ Իրանը պլանավորում է նաև զորավարժություններ տարածաշրջանային պետությունների հետ՝ ծովային անվտանգության ապահովման գործում նրանց դերը մեծացնելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում