ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ի հետ համաձայնության ենք եկել խնդիրների լուծման հիմնարար սկզբունքների շուրջ. Արաղչի

ԱՄՆ-ի հետ համաձայնության ենք եկել խնդիրների լուծման հիմնարար սկզբունքների շուրջ. Արաղչի

ԱՄՆ-ի հետ համաձայնության ենք եկել խնդիրների լուծման հիմնարար սկզբունքների շուրջ՝ Ժնևում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած բանակցություններից հետո հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին:  

«Նախորդ հանդիպման համեմատ լավ առաջընթաց է գրանցվել, և այս փուլում ավելի կառուցողական մթնոլորտ է եղել»,- ասել է դիվանագետը:

Ավելի վաղ Շվեյցարիայում ավարտվել է Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը: Շուրջ երեքուկես ժամ տևած հանդիպումը նվիրված էր Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ փոխզիջման որոնմանը և տնտեսական պատժամիջոցների վերացման հարցին:

Բանակցություններն անցել են անուղղակի ձևաչափով՝ Օմանի միջնորդությամբ: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ իրանականը՝ հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում