ԳԳոհար Սարգսյան

Արմավիրի մարզի պարեկները ապօրինի որսի դեպք են բացահայտել

Արմավիրի մարզի պարեկները ապօրինի որսի դեպք են բացահայտել

Արմավիրի մարզի պարեկները Շենիկ-Վանանդ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում մեքենայի տեսանելի հատվածում նկատվել են որսորդական հրացաններ և որսը՝ տարբեր տեսակի թռչուններ։

Հրացանների և որսի օրինականությունը ստուգելու նպատակով մեքենան, Բերքաշատ գյուղի բնակիչ վարորդը և երեք ուղևորները ներկայացվել են Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին, իսկ «ՎԱԶ-21214»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:
Ոստիկանությունից հիշեցնում են, որ որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում