ՄՄարի Կոստանյան

Արգենտինան Ադրբեջանից պահանջում է ձերբակալել Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականին

Արգենտինան Ադրբեջանից պահանջում է ձերբակալել Իրանի հոգևոր առաջնորդի  խորհրդականին

Արգենտինան Ադրբեջան հարցում է ուղարկել իրանցի բարձրաստիճան խորհրդականի ձերբակալության վերաբերյալ՝ կապված Բուենոս Այրեսի AMIA հրեական կենտրոնում՝ 1994 թվականին տեղի ունեցած պայթյունի հետ:

Ալի Աքբար Վելայաթին պետք է մասնակցի նոյեմբերի 14-ից 15-ը Բաքվում կայանալիք համաշխարհային հոգևոր առաջնորդների գագաթնաժողովին:

Վելայաթին, որն ահաբեկչության ժամանակ եղել էր Իրանի արտգործնախարարը և արգենտինական կողմի հավաստմամբ՝  ռմբակոծության կազմակերպման մասնակից է, այժմ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդականն է:

Արգենտինայի արտգործնախարարը կանչել է Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանին և հայտնել Արգենտինայի իշխանությունների «խորին մտահոգությունը»՝ կապված Բաքվում Վելայաթիի ներկայության հետ:

Ընդ որում, Ադրբեջանին խնդրել են համագործակցել «Վելայաթիին արտահանձնելու նպատակով բերման ենթարկելու հարցում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում