ՄՄարի Կոստանյան

Նազարբաևն առաջարկել է Պուտին-Զելենսկի հանդիպում անցկացնել Ղազախստանում

Նազարբաևն առաջարկել է Պուտին-Զելենսկի հանդիպում անցկացնել Ղազախստանում

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումն անցկացնել Ղազախստանում:

«Ես հանդիպել եմ  Զելենսկու հետ, լսել նրան: Բառացիորեն երեկ Վլադիմիր Պուտինի հետ խոսել եմ այն թեմայի վերաբերյալ, թե հետագայում ինչպես լուծել այդ խնդիրը: Կարծում եմ՝ անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների առանձին ու անհատական հանդիպում»:

Նազարբաևի խոսքով՝ Ուկրաինայի նախագահն արդեն համաձայնել է հանդիպել «չեզոք գոտում»:

Հիշեցնենք, որ Մոսկվայի ու Կիևի հարաբերությունները մնում են լարված: Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է երկրի հարավարևելյան շրջաններում քաղաքացիական հակամարտության մասնակցության համար: Մոսկվան էլ հերքում է մեղադրանքները և պնդում, որ դրանք անընդունելի են: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում