Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

ԱԱսպրամ Սարատիկյան

Կայացել է սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 2027 թ. առաջնության միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Կայացել է սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 2027 թ. առաջնության միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 2027 թ. առաջնության կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Նիստին ներկա են եղել նաև հանձնաժողովի քարտուղար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, պետական և մարզական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:

Քննարկվել են առաջնության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներկայացվել են ոլորտային մասնագետների ներգրավմամբ կազմկոմիտեի ձևավորման ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային ֆեդերացիայի սահմանած պահանջներին համապատասխան մրցումային մարզագործիքների ձեռքբերման գործընթացը։ Այս համատեքստում կարևորվել է Ալբերտ Ազարյանի անվան նոր կառուցվող մարզադպրոցի համալրումը նույնօրինակ գույքով, ինչը հնարավորություն կտա ապահովել միջազգային ստանդարտներին համահունչ մրցումների անցկացում և մարզիկների բարձրակարգ պատրաստվածություն։ Քննարկվել են նաև մրցաշարի հեռարձակմանն առնչվող հարցեր։

«Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու, պետք է համախմբենք ուժերն առաջնությունը պատշաճ կազմակերպելու նպատակով»,- ամփոփելով նիստը՝ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:  

Նա շեշտել է՝ գործընթացների համակարգված կազմակերպման, սահմանված ժամկետների խիստ պահպանման և միջազգային ֆեդերացիայի չափանիշների լիարժեք ապահովման կարևորությունը՝ նշելով, որ աշխատանքի որակը պայմանավորված է  շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում