ՄՄարիամ Մխիթարյան

Կատալոնիայի անկախության կողմնակիցները փակել են Կենտրոնական Իսպանիա և Ֆրանսիա տանող ճանապարհները

Կատալոնիայի անկախության կողմնակիցները փակել են Կենտրոնական Իսպանիա և Ֆրանսիա տանող ճանապարհները

Երկուշաբթի Կատալոնիայի անկախության կողմնակիցներն իրենց մեքենաներով փակել են Իսպանիա և Ֆրանսիա տանող մայրուղիները: Ըստ նրանց, միջազգային հանրությունը պետք է «ստիպի Իսպանիային հասկանալ, որ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը բանակցություններ սկսելն է»: Ֆրանսիայի և Կենտրոնական Իսպանիայի սահմանային անցակետերում ոստիկանության ուժերի կուտակումներ կան: Ցույցերը տեղի են ունենում նախօրեին Իսպանիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆոնին: Ըստ արդյունքների, խորհրդարանում երրորդ տեղն են զբաղեցնում աջ ծայրահեղականները, որոնք կոշտ դիրքորոշում ունեն Կատալոնիայի հարցում և պահանջում են արգելել բոլոր այն կուսակցությունների գործունեությունը, որոնք հանդես են գալիս տարածաշրջանի անկախության օգտին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում