ՆՆարե Ոսկանյան

«Իսլամական պետության» գրոհայինները վերադառնում են տուն

«Իսլամական պետության» գրոհայինները վերադառնում են տուն

«Իսլամական պետության» գրոհայինները վերադառնում են տուն՝ Եվրոպա և Միացյալ Նահանգներ: Թուրքիան խոսքից անցել է գործի, սկսել է Եվրոպա և ԱՄՆ վերադարձնել ահաբեկչական խմբավորման ենթադրյալ անդամներին և նրանց ընտանիքներին: Անկարան խոստացել է արտաքսել նույնիսկ ահաբեկչության մեջ կասկածվողներին, որոնք Սիրիա մեկնելուց հետո զրկվել են քաղաքացիությունից:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ահաբեկչական խմբավորման ավելի քան 1200 ձերբակալվածներ երկրի բանտերում և մասնագիտացված միգրացիոն կենտրոններում են: Ընդհանուր առմամբ, ըստ «Ռոյթեր» գործակալության, Անկարան մտադիր է հիմնականում ԵՄ երկրներ հայրենադարձել մոտ 2,5 հազար մարդու:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում