ՄՄարիամ Մխիթարյան

Սաուդյան Արաբիայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը

Սաուդյան Արաբիայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը

Սաուդյան Արաբիայում նախատեսվում է կառուցել Rise Tower-ը։ Շենքի բարձրությունը կհասնի 2000 մետրի, կրկնակի գերազանցելով ներկայիս ռեկորդակիր Դուբայի (ԱՄԷ) Բուրջ Խալիֆայի շենքը։

Համալիրի 678 հարկում կտեղակայվեն շքեղ հյուրանոցներ, բարձրակարգ ռեստորաններ, համայնապատկերային դիտակետեր և բարձրակարգ բիզնես կենտրոններ։

Time Out Dubai-ի տվյալներով՝ երկնաքերը կլինի Vision 2030 ծրագրի հիմնական մասը: Նպատակն է նվազեցնել Սաուդյան Արաբիայի նավթային կախվածությունը, դիվերսիֆիկացնել նրա տնտեսությունը և զարգացնել հանրային առողջապահությունը, կրթությունը, ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը։ Այն զբոսաշրջության զարգացման և Թագավորության քաղաքային ենթակառուցվածքների արդիականացման ռազմավարության մի մասն է։

Քաղաքաշինական ծրագրի շրջանակում նախատեսվում է ոչ միայն երկու կիլոմետրանոց աշտարակի կառուցում Ռիադում, այլ նաև մեկ կիլոմետր բարձրությամբ երկնաքերի կառուցում Սաուդյան Արաբիայի մեծությամբ երկրորդ քաղաք Ջիդդայում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում