Եվրոպայում հայտնաբերվել է էբոլա վիրուսով վարակման ութ դեպք

Եվրոպայում հայտնաբերվել է էբոլա վիրուսով վարակման ութ դեպք

Եվրոպայում բոլոր վարակվածները վերադարձել էին Աֆրիկայի վտանգավոր շրջաններից, որտեղ համաճարակի հետագա տարածումը կանխելու համար խիստ միջոցներ են ձեռնարկվում: 

Էբոլայի բացիլ է հայտնաբերվել նաև Լիբերիայում ՄԱԿ-ի առաքելության  բժշկի մոտ: ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հիվանդը բուժվում է: Իսպանիայից ստացված լուրերի համաձայն՝ իսպանուհի բուժքրոջ վիճակը լավ է: Նորվեգացի բուժքույրն էլ տուն հասնելու համար երկար ճանապարհորդություն է կատարել: Պորտուգալիան և Մարոկկոն հրաժարվել են ընդունել հիվանդին տեղափոխող ինքնաթիռը:

Օդաչուն խնդրել էր վայրէջք կատարել լիցքավորման համար: Օդանավը նախ վայրէջք է կատարել Իսպանիայի տարածքում, ապա Փարիզում և այնտեղից հասել Օսլո:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում