ԱԱրամ Մարանդյան

Հունվարին ապահովել ենք 251 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2025-ի հունվարի համեմատ ավելի է 18.1 միլիարդով. ՊԵԿ նախագահ

Հունվարին ապահովել ենք 251 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2025-ի հունվարի համեմատ ավելի է 18.1 միլիարդով. ՊԵԿ նախագահ

Տարին սկսում ենք լավ արդյունքներով՝ 2026 թվականի հունվարին հարկ վճարողների հետ համատեղ ապահովել ենք 251 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2025 թ. հունվարի համեմատ ավելի է 18.1 մլրդ դրամով կամ շուրջ 8 %֊ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

 

«Միաժամանակ, նույն ամսում հարկ վճարողներին վերադարձվել է 25.2 մլրդ դրամ գումար, ինչը 2025 թ. հունվարի համեմատ ավելի է 4.6 մլրդ դրամով կամ 22.3 %֊ով։

 

Շնորհակալ ենք բոլոր պատասխանատու հարկ վճարողներին՝ վստահության և օրինապահ մոտեցման համար։ Միասին շարունակում ենք կառուցել ավելի կանխատեսելի և արդար հարկային միջավայր»,- գրել է նա։

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում