Իրաքում շարունակվող խռովությունների ու հակակառավարական բողոքի ակցիաների ֆոնին երկրի կառավարության ղեկավարը հայտնել է, որ առաջիկա օրերին կհայտարարվի ընտրական բարեփոխումների մասին: Իրաքի վարչապետը նշել է, որ ամեն ինչ արվում է երկրում հանդարտ ու խաղաղ կյանքը վերականգնելու համար: Ադել Աբդուլ Մահդիի խոսքով, հակակառավարական բողոքի ցույցերը կառավարությանն օգնել են բարեփոխումներ իրականացնել ու ընդունել փոփոխությունները: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Իրաքի փողոցներ դուրս եկած հազարավոր ցուցարարներ բողոքում են երկրում մեծ չափերի հասնող կոռուպցիայի, գործազրկության ու հանրային ծառայությունների վատ որակի դեմ:










