ԳԳոհար Սիմոնյան

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Իրաք

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Իրաք

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել  է զերծ մնալ առաջիկայում Իրաք այցելելուց՝ կապված այդ երկրում հաստատված իրավիճակի և ահաբեկչության սպառնալիքների հետ:

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ դժվարություններ են առաջացել նաև հյուպատոսական ծառայություններ մատուցելու գործում, ուստի՝ «խորհուրդ է տրվում Ռուսաստանի քաղաքացիներին ռիսկի չդիմել և չայցելել Իրաք»:

Հիշեցնենք, որ Իրաքում հոկտեմբերից չեն դադարում բողոքի ցույցերը՝ ընդդեմ կոռուպցիայի, աղքատության և գործազրկության մակարդակի աճի: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրություն, երկրում հաստատվել էր արտակարգ դրություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում