ԳԳոհար Սիմոնյան

Իրանի դիմաց ԱՄՆ-ը շփոթված ու հուսահատ է. Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը

Իրանի դիմաց ԱՄՆ-ը շփոթված ու հուսահատ է. Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տարածել է ծավալուն մի հայտարարություն, որում դատապարտել է «ԱՄՆ կայսերապաշտ, բռնատիրական և ահաբեկչական ռեժիմի» սահմանած պատժամիջոցներն Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի և Իսլամական հանրապետության բանակի որոշ հրամանատարների ու պաշտոնյաների նկատմամբ:

«Սպիտակ Տունը շարունակելով Իրանի դեմ իր թշնամական ու միջազգային օրենքներին դեմ քայլերը՝ նոյեմբերի 4-ին, համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրը, նոր պատժամիջոցներ սահմանեց ԻԻՀ Զինված ուժերի դեմ:

Այդ պատժամիջոցներն ավելացան ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների նախկին ցուցակին ևուղղված են Իրանի Զինված ուժերի, դրանց թվում՝ բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ, որոնք  մշտապես եղել են Իրանի պաշտպանության առաջնագծում և պայքարել իսլամական հեղափոխության թշնամական ճակատի սադրանքների դեմ, դառնալով հպարտության առիթ իրանցիների համար: Պարտադրյալ պատերազմին հաջորդող տարիներին այս մարդիկ ապացուցել են, որ մշտապես պատրաստ են ամենայն հզորությամբ դիմակայել սպառնալիքներին:

Թեև ԱՄՆ-ն այդ պատժամիջոցներով նպատակ ունի քողարկել Իրանի ժողովրդի հզորության ու վճռականության դիմաց Սպիտակ Տան պասիվ քայլերը, այնուամենայնիվ, չպետք է անտեսել այն փաստը, որ ԱՄՆ գլխավոր նպատակը պաշտպանական ոլորտներում Իրանի ԶՈՒ-ի դերակատարման թուլացումն է: 

Առաջին նպատակը տարածաշրջանային ու միջազգային ասպարեզներում իրանաֆոբիայի տարածումն է: Այն պայմաններում, երբ մենք անվտանգության մեխանիզմներ ենք ապահովում, տարածաշրջանի երկրների կողմից իրանաֆոբիայի տարածումը  ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտության և ռազմական կոալիցիա ստեղծելու համար:

Երկրորդ նպատակը, պատժամիջոցների պատրվակով, Իրանի հետ համատեղ պաշտպանական համագործակցություններից տարածաշրջանի երկրներին հեռու պահելն ու տարածաշրջանում անվտանգության բացեր առաջացնելն է, հատկապես՝ հաշվի առնելով, որ Իրանը համապարփակ նախագիծ է ներկայացրել Պարսից ծոցի անվտանգության ապահովման համար:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին վերջերս  Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ  նստաշրջանում  ներկայացրեց «Հորմուզի խաղաղության նախաձեռնություն», կամ՝ «Հույսի կոալիցիա» խորագրով տարածաշրջանային խաղաղության նախագիծը:

ԱՄՆ երրորդ  նպատակն առկա պատժամիջոցները չափազանցված ներկայացնելն է, երբ, իհարկե նման պատժամիջոցների ապարդյուն լինելն արդե՛ն իսկ ապացուցվել է: 

Տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման հարցում Իրանի ԶՈՒ դերակատարումը պատճառ է դարձել, որ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնները բարձր գնահատեն Իրանի ռազմական ուժերն անվտանգության պահպանման հարցում: 

Լոնդոնում տեղակայված ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային  ինստիտուտն իր վերջին զեկույցում խոստովանել է, որ Իրանը հզոր դերակատար է տարածաշրջանում, որի դոկտրինն ու ռազմավարությունը խստորեն համահունչ են ժամանակակից հակամարտությունների իրողություններին ու դրանք դիմագրավելու պահանջներին:

«Այս դիրքն Իրանին պարգևել է ռազմավարական գերակայություն և Իրանը դարձել է տարածաշրջանի այնպիսի ուժ, որի հետ միջազգային հանրությունը պետք է հաշվի նստի»,- ասվում է Զեկույցում:

ԱՄՆ-ն անցած 41 տարիների ընթացքում բազմաթիվ քայլեր է արել՝Իրանը հեղափոխության հաղթանակին նախորդած տարիներ «վերադարձնելու» համար, բայց այդ բոլորը քայլերը ձախողվել են:

Ներկայիս պատժամիջոցները սխալ հաշվարկների կրկնությունն են, ոչ մի իմաստ չունեն, և վկայում են Իրանի դիմաց ԱՄՆ-ի հուսահատության ու շփոթվածության մասին»,- ասված է հայտարարության մեջ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում