Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին

Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին։ Այդ մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Ըստ ռուսական լրատվամիջոցների, պաշտոնյայի այցի մասին նախկապես հայտարարված չի եղել։

Ինչպես հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպանը, զրույցի թեմաներն են եղել երկկողմ հարաբերությունների, մասնավորապես՝ տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև մերձավորարևելյան և միջազգային հարցերը։

Պուտինը և Լարիջանին վերջին անգամ հանդիպել են 2025 թվականի հոկտեմբերին։

Ավելի վաղ՝ հունվարի 16-ին, Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել է Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը։ Երկու առաջնորդները ընդգծել էին Իրանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտությունը։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©