ԱԱրևիկ Աբելյան

Թուրքիան ու ԱՄՆ քննարկել են Սիրիայի համաձայնագրի իրականացման հարցը

Թուրքիան ու ԱՄՆ քննարկել են Սիրիայի համաձայնագրի իրականացման հարցը

Սիրիայի հարցերի ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին Անկարայում  բանակցությունների ժամանակ քննարկել է Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: «Կայացել է միջգերատեսչական պատվիրակությունների հանդիպում Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրիի և Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուի միջև: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-ում 2019-ի հոկտեմբերի 17-ին ստորագրված համաձայնագրին վերաբերող հարցեր: Բանակցություններից հետո Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնացին ու Անկարայում ԱՄՆ դեսպանին»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում