ԳԳոհար Սիմոնյան

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել երկրաշարժից տուժածներին

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել երկրաշարժից տուժածներին

Իրանի հյուսիս-արևմտյան Ատրպատական նահանգում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայացուցիչն այսօր այցելել է նահանգի երկրաշարժից տուժած շրջաններ: Նա Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ցավակցական ուղերձը փոխանցել է տուժածներին` տեղեկացնում է Parstoday-ը:

Իրանի հյուսիս-արևմտյան Ատրպատական նահանգում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայացուցիչ Հոջջաթ-օլ-էսլամ Սեյեդ Մոհամմադ Ալե Հաշեմը երկրաշարժի գոտում այցելել է վրաններում գտնվող տուժածներին, խոսել փրկարարների հետ և տեղեկացել է այդ շրջաններում տիրող իրավիճակի մասին:

Նոյեմբերի 8-ին  Իրանի  արևելյան Ատրպատական նահանգի Միանե և Սարաբ քաղաքներում տեղի էր ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Երկրաշարժի հետևանքով, մինչ այս պահը, զոհվել է 6 և վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում