ԳԳայանե Թամամյան

Անկարային զայրացրել է Հունաստանի նախագահի՝ Երևանում հնչեցրած հայտարարությունը

Անկարային զայրացրել է Հունաստանի նախագահի՝ Երևանում հնչեցրած հայտարարությունը

Անկարան արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի՝ Երևանում հնչեցրած հայտարարություններին: Արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն ասել է.

«Տեսնում ենք, որ Հունաստանը շարունակում է մնալ Թուրքիայի դեմ թշնամական տրամադրվածների շարքում և պաշտպանել մեր երկրին դեմ արտահայտվող տեսակետները»,- ասել է Աքսոյը՝ Աթենքին մեղադրելով Հունաստանում բնակվող թուրքերի նկատմամբ ճնշումների համար։

«Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ մեր երկրի դեմ ուղղված գործունեությանը ցուցաբերվող աջակցությունը Հունաստանին երբեք օգուտ չի տալու»,- ասել է Աքսոյը:

Պաշտոնական այցով Հայաստան այցելած Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը հայտարարության ընթացքում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Պոնտոսի հույների ցեղասպանությանը, հայտարարել էր, որ Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում