Չինաստանում 36-ամյա մի կին հոսպիտալացվել է սրտի ինֆարկտով: Պատճառը երրորդ դասարանի երեխայի մաթեմատիկայի հանձնարարությունն էր:
Դեպքը տեղի է ունեցել Հուբեյ քաղաքում: Կինը մի քանի անգամ որդուն բացատրել է կանոնները, բայց երեխան այդպես էլ չի հասկացել, թե ինչ է իրենից պահանջվում:
Ավելի ուշ կինը խոստովանել է, թե չի պատկերացրել, որ որդուց դժգոհությունները կարող են հանգեցնել նման լուրջ հետևանքների:










