ԳԳոհար Սարգսյան

Օհանավան գյուղի բնակիչը թմրամիջոց էր պահում և օգտագործում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Օհանավան գյուղի բնակիչը թմրամիջոց էր պահում և օգտագործում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 16-ին Օհանավան գյուղում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 50-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 3 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 50-ամյա տղամարդու տան հետնամասի պատի մեջ հայտնաբերվել է 18,4 գրամ թմրամիջոց: Օհանավանի 50-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում