ՄՄարիամ Մխիթարյան

Վտանգավոր ափերում լողալիս մի հանեք մատանին

Վտանգավոր ափերում լողալիս մի հանեք մատանին

Հնդկական օվկիանոսում՝ Ռեյունյոն կղզու մոտ, հետազոտական նպատակով բռնված շնաձկան ստամոքսում հայտնաբերվել է անհետ կորած շոտլանդացի զբոսաշրջիկի ձեռքը: 44-ամյա տղամարդու ինքնությունը պարզել են ձեռքի մատանու միջոցով:

Այս տարի Ռեյունյոնում արդեն երկու մահվան ելքով շնաձկան հարձակման դեպք է գրանցվել: Կղզին սերֆինգի համար հարմար վայր էր համարվում, սակայն 2013 թվականին շնաձկների հարձակումներից հետո իշխանություններն արգելել են լողն ու ջրային մարզաձևերը գրեթե բոլոր լողափերում: Սպառնալիքը հիմնականում առաջացել է, այսպես կոչված, ցուլ շնաձկներից, որոնք տեղի սերֆինգիստները անվանում են «մարտական մեքենաներ»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում