ԷԷմմա Վարդանյան

Թրամփը հաստատել է՝ Պուտինը հրավիրված է Գազայի խաղաղության խորհրդին

Թրամփը հաստատել է՝ Պուտինը հրավիրված է Գազայի խաղաղության խորհրդին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տեղեկությունը, որ Վլադիմիր Պուտինին հրավիրել է մասնակցելու Գազայի խաղաղության խորհրդին։

Այս մասին հաղորդել է Reuters-ը։

Նախօրեին ԱՄՆ կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան X-ի իր էջում արձագանքել էր Գազայի հատվածի հակամարտության կարգավորման «Խաղաղության խորհրդին» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրելուն։ Նա հայտարարել էր, որ «Թրամփի ժառանգությունը կլինի խաղաղությունը»։

Ըստ ամերիկացի քաղաքագետ Դմիտրի Դրոբնիցկու՝ Վլադիմիր Պուտինին և այլ պետությունների ղեկավարներին Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին» հրավիրելով՝ ամերիկացի առաջնորդը փորձում է ստեղծել այլընտրանք գոյություն ունեցող միջազգային ձևաչափերին։ Նա նաև ենթադրել է, որ Թրամփը ցանկանում է այս նոր վայրում փորձարկել լարվածության թուլացման առաջադեմ լուծումներ՝ այդ փորձը կիրառելով այլ թեժ կետերում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում