ԿԿարմեն Ղուկասյան

Հիմնարկ ընդունված կալանավորված անձը կոշիկներում թաքցրել էր թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Հիմնարկ ընդունված կալանավորված անձը կոշիկներում թաքցրել էր թմրամիջոցների նմանվող զանգվածներ

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել տնային կալանքից հիմնարկ ընդունված կալանավորված անձին: Արդյունքում՝ նրա անձնական իրերի մեջ առկա սպորտային կոշիկների ներբանների միջից հայտնաբերել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, մասնավորապես՝ 14,52 գրամ դեղնականաչավուն, բուսական զանգված և 7,39 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում