ԿԿարմեն Ղուկասյան

Հրդեհ՝ Երևանի Տիչինայի փողոցի վուլկանացման կետում. այրվել են անվադողերի սարքավորումներ

Հրդեհ՝ Երևանի Տիչինայի փողոցի վուլկանացման կետում. այրվել են անվադողերի սարքավորումներ

Հունվարի 17-ին՝ ժամը 10։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող վուլկանացման կետում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։50-ին, մարվել՝ 11։31-ին։

Վուլկանացման կետում (16 քմ) այրվել են անվադողերի սարքավորումներ և փայտե կառուցատարրեր (20 քմ)։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում