Ինչ անել, եթե բանկում սոցփաթեթի հաշիվների բացման հետ կապված խնդիրներ են առաջանում. ԿԲ-ն հայտարարություն է տարածել

Ինչ անել, եթե բանկում սոցփաթեթի հաշիվների բացման հետ կապված խնդիրներ են առաջանում. ԿԲ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ սոցիալական փաթեթի ծրագրով շահառուների սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերն իրավասու չեն ծրագրով և բանկի կողմից սահմանված պահանջներին բավարարող քաղաքացիներին մերժելու՝ բացել հաշիվներ, ինչպես նաև հաշվի բացումը պայմանավորել այլ ծառայությունից օգտվելու նախապայմաններով (օրինակ՝ աշխատավարձի տեղափոխում, հավելյալ ծառայությունների ձեռքբերում և այլն)։

«Համապատասխանաբար խնդրում ենք սոցիալական փաթեթի հաշիվների բացման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում․

ներկայացնել գրավոր դիմում-բողոք տվյալ բանկի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ մանրամասն նկարագրելով դեպքը և պահանջելով հաշվի բացում ու պարզաբանումներ մերժման պատճառների մասին,

դիմումի պատճենում նշել նաև Կենտրոնական բանկի [email protected] էլեկտրոնային հասցեն:

Առավել մանրամասն տեղեկատվությունը՝ https://www.cba.am/hy/Publications/9404/»,- ասվում է հաղորդագրության մեջ:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©