ՄՄարի Կոստանյան

Climate strike-ը՝ տարվա արտահայտություն. Guardian

Climate strike-ը՝ տարվա արտահայտություն. Guardian

Այս տարի կլիմայի փոփոխության թեմային նվիրված և մոլորակի տարբեր հատվածներում անցկացված բողոքի ակցիաների ու ցույցերի ժամանակ ամենահաճախ հնչած բառակապակցությունը՝ «կլիմայական գործադուլ» (climate strike), ճանաչվել է տարվա արտահայտություն:

Նման որոշման են հանգել Collins հեղինակավոր բառարանի խմբագիրները, իսկ այդ մասին գրում է The Guardian պարբերականը:

Ամեն տարի բառարանի խմբագիրները 9.5 մլրդ բառ են ուսումնասիրում և կազմում  նոր 10 բառերի ու արտահայտությունների ցուցակ, որոնցից մեկն էլ ստանում է «Տարվա արտահայտություն» կոչումը:

«Կլիմայական գործադուլ» (climate strike) բառակապակցությունը նույնացվում է բողոքի այն տեսակի հետ, որի ժամանակ քաղաքացին բացակայում է աշխատանքից կամ կտրվում է ուսումնական գործընթացից՝ կլիմայի փոփոխությունների դեմ քայլեր ձեռնարկելու պահանջով ակցիաներին միանալու համար:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում