ՄՄարի Կոստանյան

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային

Գերմանիայի արտգործնախարար Հայքո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան դադարեցնում է Թուրքիային զենքի մատակարարումը, չնայած՝ զենքի էմբարգոյի վերաբերյալ պաշտոնական որոշում այս պահին չկա։ Այնուամենայնիվ, Գերմանիան Թուրքիային զենքի մատակարարելու վերաբերյալ նոր պայմանագրեր առայժմ չի կնքվի, իսկ նախկինում հաստատված պայմանագրերը կարող է չեղարկել։

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք»  ռազմագործողությունը Մաասը որակել է միջազգային իրավունքը խախտող օկուպացիա։ Անկարա կատարած այցի ընթացքում Գերմանիայի արտգործնախարարն իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուին կոչ է արել Սիրիայից հեռացնել թուրքական զորամիավորումները:

Գերմանիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Թուրքիայի դեմ չափազանց խիստ մոտեցումները կարող են նրան մղել այլ գործընկերներ որոնելուն, ինչպես եղավ Ռուսաստանի դեպքում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում