ԴԴավիթ Մուրադյան

36-ամյա տղամարդը ԲԿ-ի պահեստից 11 հենակ էր գողացել, դեղատնից՝ 30 տուփ դեղորայք

36-ամյա տղամարդը ԲԿ-ի պահեստից 11 հենակ էր գողացել, դեղատնից՝ 30 տուփ դեղորայք

Տավուշի մարզի պարեկները հունվարի 14-ի գիշերը՝ ժամը 2․10-ի սահմաններում, Իջևան քաղաքի Անկախության և Վասիլյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել են մի քաղաքացու, որը ձեռքի հենակներ էր տեղափոխում։ Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը «Իջևան» բժշկական կենտրոնի պահեստից 11 հենակ էր գողացել: Պարզվել է նաև, որ նա 30 տուփ դեղորայք էլ գողացել էր հիվանդանոցի դեղատնից: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

Իջևանի բնակիչ 36-ամյա տղամարդը հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում