ՄՄարի Կոստանյան

Եթե Գերմանիան երես թեքի ԱՄՆ-ից, Եվրոպան կվտանգվի. Ստոլտենբերգ

Եթե Գերմանիան երես թեքի ԱՄՆ-ից, Եվրոպան կվտանգվի. Ստոլտենբերգ

Բեռլինը չպետք է մոռանա Սառը պատերազմից հետո Եվրոպայի հետ Գերմանիայի վերամիավորման գործում Վաշինգտոնի առանցքային դերակատարման մասին` հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այն բանից հետո, երբ Գերմանիայի արտգործնախարարը միությունը որակել է  «նվեր Եվրոպայից»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մտավախությունն արծարծող հոդվածը հրապարակվել է The New York Times պարբերականում: 

«Գերմանիայի ու Եվրոպայի վերամիավորումն անհնար կլիներ առանց Միացյալ Նահանգների անվտանգության երաշխիքի: Եվրոպան Հյուսիսային Ամերիկայից հեռացնելու ցանկացած փորձ ոչ միայն կթուլացնի տրանսատլանտյան դաշինքը, այլև ռիսկային կլինի Եվրամիության պառակտման համար»:

Բեռլինի ու Վաշինգտոնի միջև լարվածությունը սրվել է Թրամփի պաշտոնավարման ընթացքում, երբ ԱՄՆ-ը չեղարկեց մի շարք միջազգային պայմանագրեր, որոնք բխում են Եվրամիության արտաքին քաղաքականությունից:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Եվրոպային ու Միացյալ Նահանգներին հորդորել է միասնական գործել Չինաստանին «հասկանալու» և «Չինաստանի հզորացմանը» պատասխան տալու համար, նկատի ունենալով այս գերտերության՝ նավատորմի ու հրթիռների ոլորտում կտրուկ զարգացումը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում