ՄՄարի Կոստանյան

ՆԱՏՕ-ի ուղեղը մահանում է. Էմանուել Մակրոն

ՆԱՏՕ-ի ուղեղը մահանում է. Էմանուել Մակրոն

Բրիտանական The Economist շաբաթաթերթին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերություններին՝ եվրոպական պետություններին զգուշացնելով, որ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների պաշտպանության հարցում այլևս չեն կարող վստահել ԱՄՆ-ին: 

«Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է մահանում ՆԱՏՕ-ի ուղեղը»,- ասել է ԱՄՆ-ը:

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ավելի է հեռանում ու  երես թեքում Եվրոպայից: Նա նշել է, որ Եվրոպան պետք է զարթնի և հզորանա, քանի որ «Եվրոպայի ուժը հայտնվել է անդունդի եզրին»:

Մակրոնի խոսքով՝ «հակառակ դեպքում Հին աշխարհը չի կարողանալու վերահսկել իր սեփական ճակատագիրը»:

Հիշեցնենք, որ եվրոպական միասնական բանակ ստեղծելու ցանկության մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր դեռևս մեկ տարի առաջ: Մակրոնի հավաստմամբ՝ եվրոպացիներին անհրաժեշտ է պաշտպանվել Ռուսաստանից ու Չինաստանից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում