ՄՄարի Կոստանյան

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը. Արա Դարզիի անդրադարձը Guardian-ում

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը. Արա Դարզիի անդրադարձը Guardian-ում

Բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականը հրապարակել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման վերաբերյալ  բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, միակ հայ պատգամավոր Արա Դարզիի անդրադարձը:

Դարզին մեծ ոգևորությամբ է ընդունել Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի որոշումը, միաժամանակ՝ վրվովված է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը հրաժարվում է 1.5 մլն հայերի կոտորածն իբրև Ցեղասպանություն ճանաչել, շարունակում է ժխտել այն՝ վախենալով ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային վիրավորելուց: Արա Դարզիի հավաստմամբ՝ հենց Հայոց ցեղասպանության մասին հավաքական լռության հետևանքով ԷրՀիտլերի մոտ հղացել Եվրոպայի հրեաների ոչնչացման գաղափարը:

Դարզին հիշեցնում է, որ ամբողջ աշխարհում Հայոց  ցեղասպանությունը ճանաչել են առնվազն 20 երկրներ ու միջազգային կառույցներ, դրանց թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, Եվրախորհրդարանը, և այժմ էլ այս շարքին միացել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը:

Դարզին հիշատակում է Էրզրումում իր հարազատների սպանությունների, ընտանիքի որոշ անդամների փախուստի և Իրաքի Մոսուլ քաղաքում ապաստան գտնելու դրվագները և նշում, որ իր համար անընդունելի է Միացյալ Թագավորության կառավարության՝ մինչև այժմ Հայոց ցեղասպանությունը ժխտելու պահվածքը:

Ըստ Դարզիի՝ Ցեղասպանությունը գլոբալ խնդիր է. մարդկությունը դրան ականատես է եղել նաև Ռուանդայում ու Դարֆուրում, իսլամիստների կողմից ցեղասպանություն է իրականացվել նաև Սիրիայի ու Իրաքի հյուսիսային շրջանների քրիստոնեական համայնքների հանդեպ: Ուստի, Ներկայացուցիչների պալատի բանաձևի շնորհիվ, «ԱՄՆ կառավարությունն այլևս չի կարող նույնացվել Հայոց ցեղասպանությունը կամ ցանկացած այլ Ցեղասպանություն ժխտողների հետ»:

 «Մեր կառավարությունը նույնպես պետք է նույն որոշումը կայացնի»,- պնդում է Արա Դարզին: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում