ՄՄարի Կոստանյան

Էրդողանը Պուտինի հետ կքննարկի Սիրիայի հարցով ռուս-թուրքական հուշագրի իրականացումը

Էրդողանը Պուտինի հետ կքննարկի Սիրիայի հարցով ռուս-թուրքական հուշագրի իրականացումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Սիրիայի հարցով ռուս-թուրքական հուշագրի իրականացումը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ռուսաստանի հետ համաձայնեցված 150 ժամը լրացել է, բայց ահաբեկիչները դեռ չեն հեռացել այդ գոտուց: Նրանք շարունակում են հարձակվել, և սիրիական ազգային բանակը պատասխանում է նրանց: Այսօր նրանք 11 զոհ ունեն: Մենք լռե՞նք: Իհարկե, մենք պետք է պատասխանենք ու հաջողությամբ կավարտենք այն: Ես մտադիր եմ խնդիրը քննարկել Պուտինի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների՝ հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացած բանակցությունների արդյունքում ստորագրվել էր փոխհամաձայնության հուշագիր Սիրիայի հարցով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում