Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՏՏաթև Խաչատրյան

Պետքարտուղարությունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը

Պետքարտուղարությունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը՝ լայնածավալ բողոքի ցույցերի, համացանցի սահմանափակումների և հասարակական տրանսպորտի խափանումների ֆոնին: Այդ մասին ասվում է Թեհրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ամերիկացիներին խորհուրդ է տրվում նախատեսել այլընտրանքային հաղորդակցության միջոցներ և, եթե հնարավոր է, լքել երկիրը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով։ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նաև ասվում է. «Եթե չեք կարողանում լքել, ապա ապահով և անվտանգ միջավայրում գտնվեք: Ունեցեք սննդի, ջրի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների պաշար»։

Երկքաղաքացիություն ունեցող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ճանապարհորդելու համար օգտագործել իրենց իրանական անձնագիրը, քանի որ Թեհրանը չի ճանաչում նրանց ԱՄՆ քաղաքացիությունը։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ ԱՄՆ կառավարությունը դիվանագիտական ​​կամ հյուպատոսական հարաբերություններ չունի Իրանի հետ, երկրի շահերը Թեհրանում պաշտպանում է Շվեյցարիան։

«L'Orient Today»-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական ​​աջակցության աշխատակիցները լքել են Իրանը բողոքի ցույցերի պատճառով: Հեռացողների ճշգրիտ թիվը չի հրապարակվել:

Դոնալդ Թրամփն ավելի վաղ նշել էր, որ Սպիտակ տունը և ԱՄՆ զինված ուժերը վերլուծում են Իրանում ցուցարարներին աջակցելու գործողությունների տարբերակները:

Հունվարի 11-ին Թրամփը հայտարարել էր, որ Իրանի ղեկավարությունը դիմել է իրեն՝ բանակցությունների խնդրանքով։ Թեհրանը դեռևս չի մեկնաբանել ԱՄՆ նախագահի հայտարարությունները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում