ԳԳոհար Սարգսյան

Երևանում ու մարզերում սառցալեզվակները հեռացվել են. ՓԾ

Երևանում ու մարզերում սառցալեզվակները հեռացվել են. ՓԾ

«Հալոցքի հետևանքով տանիքներին առաջացած սառցալեզվակները կարող են իրական սպառնալիք դառնալ անցորդների համար»,- հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: 

ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանով Երևանում և մարզերում կատարվել են շրջայցեր, որոնց ընթացքում հեռացվել են սառցալեզվակներ։ Մասնավորապես, փրկարարական ծառայողները, հատուկ տեխնիկայի միջոցով, հասարակական նշանակություն ունեցող շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, բազմաբնակարան շենքերի տանիքներից, կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից հեռացրել են կախված սառցալեզվակներն ու ջրհորդաններում գոյացած սառույցները։

ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը նշում է․

«Հունվարի 1-12-ը Փրկարար ծառայության ստորաբաժանումները, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և մարզային համապատասխան կառույցների հետ, արձագանքել են 162 դեպքի՝ որոնցից 89-ը` դպրոցներ, 55-ը` նախադպրոցական ուսումնական հաստատություններ, 18-ը` հասարակական նշանակության այլ օբյեկտներ։ Երևանում արձագանքել են 49, մարզերում՝ 113 դեպքի»։

Հետագա վտանգները բացառելու նպատակով աշխատանքները շարունակվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում