Ուկրաինայում բանակայինները փորձում են զինաթափել ձեւավորվող կամավորական խմբերը

Ուկրաինայում բանակայինները փորձում են զինաթափել ձեւավորվող կամավորական խմբերը

Ապրիլի 29-ին բազմամարդ ցույց է տեղի ունեցել Կիեւում: Մարդկանց փողոց էր դուրս բերել նախորդ օրը ուկրաինական Դնեպրոպետրովսկ քաղաքում տեղի ունեցած միջադեպը: Բանակայինները փորձել են զինաթափել այնտեղ հիմնավորված կամավորական զինված խմբերին:

Ուկրաինական ծայրահեղականների «Աջ հատված» խմբավորումը Պաշտպանության նախարարության այդ գործողությունը համարել է սադրանք, որն ավելի է բորբոքել ազգայնականների վճռականությունը: Նրանք չեն ցանկանում միանալ կառավարական բանակին: Մեկնաբանելով Դնեպրոպետրովսկի միջադեպը՝ «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշն ասել է, թե երկրի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունն ամեն գնով ջանում է հակամարտություն ստեղծել ազգայնականների եւ բանակի միջև, որպեսզի անվստահություն առաջացնի կամավորական խմբերի նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում