ՄՄարիամ Մխիթարյան

Ձյան առատ տեղումներ Եվրոպայում. կան զոհեր, չեղարկվել են հարյուրավոր չվերթեր

Ձյան առատ տեղումներ Եվրոպայում. կան զոհեր, չեղարկվել են հարյուրավոր չվերթեր

Ձյան առատ տեղումներն ու սառցակալումը հանգեցրել են տրանսպորտի աշխատանքի լայնածավալ խափանումների ամբողջ Եվրոպայում։ Ֆրանսիայի իշխանությունները հայտնել են 5 զոհի մասին եղանակային պայմանների հետ կապված միջադեպերի հետևանքով:

Հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, հազարավոր ուղևորներ մնացել են Փարիզի և Ամստերդամի օդանավակայաններում: Միայն Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանում չորեքշաբթի չեղարկվել է ավելի քան 400 չվերթ:

Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն հայտարարել է, որ չորեքշաբթի երկրում սպասվում է ավելի առատ ձյուն: Նա կոչ է արել մարդկանց սահմանափակել ճանապարհորդությունները և հնարավորության դեպքում աշխատել տանից:

Ֆրանսիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը ձյան և սառույցի պատճառով 38 դեպարտամենտում հայտարարելու է եղանակի նարնջագույն վտանգի մասին: Մի քանի շրջանում չեղարկվել են բազմաթիվ գնացքների ծառայություններ:

Բալկաններում նույնպես գրանցվել են ձյան առատ տեղումներ և հորդառատ անձրևներ, կա մեկ զոհ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում