ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդը փոխել է իր ցուցմունքը

ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդը փոխել է իր ցուցմունքը

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները, աստիճանաբար, անցնում են նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի նախապատրաստման հանրային փուլին: Հրապարակվել են Սպիտակ տան ղեկավարի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու կապի վերաբերյալ երկու առանցքային միջնորդների ցուցմունքները: ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդը փոխել է իր ցուցմունքը և խոստովանել, որ Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնությունը ուղղակիորեն կապված է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու հետաքննության վերաբերյալ Ուկրաինայի նախագահի հրապարակային հայտարարության հետ: Բայդենը այժմ նախագահական ընտրություններում Թրամփի ամենահավանական դեմոկրատ մրցակիցներից մեկն է: Հավաքված ապացույցները, որ Թրամփի շրջապատը պարտադրել է Զելենսկուն Բայդենին զրպարտող հայտարարություն անել, մեծացնում է Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի հավանականությունը: Նախագահի հեռացման վերաբերյալ վերջնական որոշումը, այնուամենայնիվ, կայացվում է Սենատում: Իսկ այստեղ դեմոկրատների սպասված արդյունքը անհավանական է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում