ՀՀայկ Նավասարդյան

Դեկտեմբերի 31-ին Երևանում փակ փողոցներ կլինեն

Դեկտեմբերի 31-ին Երևանում փակ փողոցներ կլինեն

Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Ամանորի տոնական միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ժամը 21:00-ից մինչև միջոցառման ավարտը, կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը դեպի հրապարակ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

 

Մասնավորապես փակ կլինեն՝
  • Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Տիգրան Մեծի փողոցը՝ Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Վազգեն Սարգսյան փողոցը՝ Ստեփան Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Ամիրյան փողոցը՝ Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ։

Փակ կլինի նաև Արամի փողոցը՝ Արամի և Հանրապետության փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում