Եմենում 90 օրով արտակարգ դրություն է հայտարարվել

Եմենում 90 օրով արտակարգ դրություն է հայտարարվել

Եմենն 90 օրով արտակարգ դրություն է հայտարարել և ԱՄԷ-ից պահանջել է զորքերը դուրս բերել 24 ժամվա ընթացքում: Եմենի նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ Ալիմին հայտարարել է Աբու Դաբիի հետ համատեղ պաշտպանական համաձայնագրի չեղարկման մասին:

Նա ԱՄԷ-ին մեղադրել է Հարավային անցումային խորհրդին աջակցելու և զենք մատակարարելու համար:

Եմենում 72-ժամով շրջափակվել են օդային, ցամաքային և ծովային մուտքի բոլոր կետերը: Որոշումը կայացվել է Մուկալլա նավահանգստին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածի ֆոնին: Այնտեղ առանց թույլտվության բեռնաթափվել են Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստից ժամանած նավերը, որոնք, ըստ իշխանությունների, Հարավային անցումային խորհրդի ուժերի համար զենք են տեղափոխել:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©