ՎՎարդուհի Հարությունյան

Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ

Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ

Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ՝ դա պատճառաբանելով երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ: Կղզու շուրջ տեղակայվել են զորքեր, ռազմանավեր, կործանիչներ և հրետանի:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ծյանը նշել է՝ այս գործողություններն անհրաժեշտ են երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, ինչպես նաև վճռական պատասխան են արտաքին ուժերի գործողություններին, որոնք փորձում են օգտագործել Թայվանը Չինաստանին զսպելու նպատակով, զինում են կղզին և իրավիճակը հասցնում վտանգավոր պատերազմի եզրին: Զորավարժությունները կշարունակվեն նաև դեկտեմբերի 30-ին: 

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր Թայվանին 11 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին, ինչը կղզուն զենքի մատակարարման ամենախոշոր փաթեթն է: Դա դժգոհություն էր առաջացրել Չինաստանում: Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ խիստ միջոցներ կձեռնարկի դրան ի պատասխան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում