Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՏՏաթև Խաչատրյան

Խաղաղության ծրագրի 20 կետերից 90%-ի շուրջ համաձայնություն կա. Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքները

Խաղաղության ծրագրի 20 կետերից 90%-ի շուրջ համաձայնություն կա. Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքները

Դոնալդ Թրամփը և Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել են, որ Ֆլորիդայում կայացած բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել Ուկրաինայում պատերազմի կարգավորման գործում։ Սակայն ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ տարածքային հարցը մնում է «չլուծված»։ Այդ մասին գրում է BBC-ն:

Թրամփը բանակցություններն անվանել է «գերազանց» և նշել, որ կողմերը մոտ են համաձայնությանն ավելի, քան երբևէ։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զելենսկին հայտնել է, որ համաձայնության են եկել խաղաղության ծրագրի 20 կետերից  90%-ի  շուրջ: Թրամփը նշել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները գրեթե 95%-ով ավարտված են։

Զելենսկին ավելի ուշ հայտարարել է, որ ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները կհանդիպեն հաջորդ շաբաթ՝  հետագա բանակցությունների համար:

«Մենք բովանդակալից զրույց ունեցանք բոլոր հարցերի շուրջ, և բարձր ենք գնահատում ուկրաինական և ամերիկյան թիմերի կողմից վերջին շաբաթներին գրանցած առաջընթացը», - գրել է Զելենսկին սոցցանցի իր էջում:

Դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ առողջարանային քաղաքում հանդիպելու էին ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում