ԼԼիլիթ Ասատրյան

Գևորգ Պապոյանը Եգիպտոսի գյուղնախարարին հրավիրել է մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին

Գևորգ Պապոյանը Եգիպտոսի գյուղնախարարին հրավիրել է մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախարար Պապոյանը հանդիպել է ԵԱՀ գյուղատնտեսության նախարար Ալաա Ֆարուկի հետ։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության ոլորտներում  համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Հայաստանում սննդի և խմիչքների արտադրական հզորությունների ընդլայնմանն ուղղված ներդրումային հնարավորությունները՝ տեղական հումքի օգտագործմամբ և արտահանմամբ դեպի Եգիպտոս և երրորդ երկրների շուկաներ։

Որպես համագործակցության այլ հեռանկարային ուղղություն՝ ընդգծվել է գյուղատնտեսության զարգացումը ջրասակավ և ոչ ոռոգվող պայմաններում։

Հանդիպման ավարտին նախարար Պապոյանը հրավիրել է Ալաա Ֆարուկին մասնակցելու 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում