ՄՄարիամ Պետրոսյան

Ամերիկացիների 70%-ը կողմ է սոցիալիստական գաղափարներին․ հարցում

Ամերիկացիների 70%-ը կողմ է սոցիալիստական գաղափարներին․ հարցում

Ամերիկյան Victims of Communism Memorial Foundation (VCMF) հիմնադրամը հարցում է անցկացրել՝  նվիրված ժամանակակից աշխարհի սպառնալիքներին։ Արդյունքներն անսպասելի են եղել։ Երկրի բնակիչների 70%-ը պաշտպանել է սոցիալիզմի գաղափարները։

«Ո՞վ է խաղաղության ամենամեծ սպառնալիքն աշխարհում» հարցի պատասխաններում առաջին անգամ առաջին տեղում է հայտնվել ԱՄՆ-ի նախագահը (27%), հնգյակում են նաև Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի, Չինաստանի և Վենեսուելայի ղեկավարները։

Միջին տարիքի ամերիկացիների 20%-ը պատրաստ է քվեարկել սոցիալիստական ուժերի օգտին, իսկ 50%-ը դա համարում է շատ հավանական։ Եվ միայն 57%-ն է ԱՄՆ Անկախության հռչակագիրը համարում հավասարության և ազատության երաշխիք, համեմատություն անցկացնելով Կոմունիստական մանիֆեստի հետ։ Իսկ հարցվածների 36%-ը իրենց դրական դիրքորոշումն են հայտնել կոմունիստական գաղափարների նկատմամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում