Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սարգսյան

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 142 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 142 դեպք

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները դեկտեմբերի 16-17-ը բացահայտել են հանցագործության 142 դեպք:

Մասնավորապես՝

  • 46 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 15 դեպք՝ խարդախության,
  • 13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 6 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
  • 4 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 3-ական դեպք՝ խուլիգանության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
  • 2-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու։

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների, մանկական սննդի, կենսաբանական ակտիվ հավելումների, դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների շրջանառության կամ դրանք իրացնելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

  • 4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 1-ական դեպք՝ խարդախության, մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող։

Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։

Անցած 1 օրում գրանցվել է 25 ավտովթար․ 33 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում