ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանում ռեկորդային՝ 100 տրիլիոն ռուբլու հայց է գրանցվել

Ռուսաստանում ռեկորդային՝ 100 տրիլիոն ռուբլու հայց է գրանցվել

Ռուսաստանի դատական կարգադրիչների դաշնային ծառայության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դաշնային ծառայության դեմ հարուցվել է բարոյական վնասի հատուցման 100 տրիլիոն ռուբլի գումարի հայց: Սա Ռուսաստանի ավելի քան հինգ տարվա դաշնային բյուջեն է: Գործի մանրամասները չեն ներկայացվել: Դատարանը պահանջն անհիմն է համարել և մերժել է հայցը: Որոշումը բողոքարկելու մասին տեղեկություն դեռ չի ստացվել: Այս տարվա ամբողջ ընթացքում 4,6 հազար դատական հայց է ներկայացվել կարգադրիչներին, որը կազմում է ընդհանուր առմամբ 12 միլիարդ ռուբլի: Դատարանները լրիվ կամ մասնակի բավարարել են մոտ 700-ին՝ 339 միլիոն ռուբլի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում