Քննարկվել են ՀԲ կողմից աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրի շրջանակներում մշակված վերլուծական աշխատանքի արդյունքները

Քննարկվել են ՀԲ կողմից աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրի շրջանակներում մշակված վերլուծական աշխատանքի արդյունքները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը Համաշխարհային բանկի գործընկերների հետ քննարկել է Համաշխարհային բանկի կողմից աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրի շրջանակներում 2018 թվականին մշակված վերլուծական աշխատանքի արդյունքները։

 

ՇՄՆ-ից հայտնում են, որ վերլուծության շրջանակում իրականացվել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» ՊՈԱԿ-ի տեխնիկական գնահատում՝ հիմնվելով ծառայություններից օգտվողների կարիքների վրա։ Արդյունքում բացահայտվել են եղանակային, կլիմայական և հիդրոլոգիական տեղեկատվության ու ծառայությունների մշակման և տրամադրման առկա բացերն ու մարտահրավերները։

 

Քննարկվել է նաև «Եղանակի, կլիմայի և հիդրոլոգիական ծառայությունների արդիականացում. ճանապարհային քարտեզ Հայաստանի համար» զեկույցը, որը նպատակ ունի աջակցել ՊՈԱԿ-ի ծառայությունների արդիականացմանն ու ոլորտում բարեփոխումների արդյունավետ պլանավորմանը։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©