Նյու Յորքում Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառմանը 18 հազար մարդ է մասնակցել

Նյու Յորքում Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառմանը 18 հազար մարդ է մասնակցել

Նյու Յորքի ոստիկանությունը հաստատել է, որ ապրիլի 26-ին Թայմ Սքվերում Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառման ներկաների թիվը շուրջ 18 հազար է եղել:

Վարդանանց ասպետների միության կազմակերպած ամենամյա  երեսուներորդ հոբելյանական հավաքին սատարել են գրեթե բոլոր խոշոր համայնքային միությունները: Ելույթներով հանդես են եկել օրենսդիրներ, համայնքային գործիչներ, ազգությամբ հույն, հրեա ակտիվիստներ եւ թուրք առաջադեմ մտավորական Թաներ Աքչամը:

Նյու Յորքի կենտրոնական հրապարակում մեծ էկրանին ցուցադրվել են Հայաստանի նախագահի ուղերձը, դրվագներ ամբողջ աշխարհով մեկ Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողություններից: Ներկա են եղել Վաշինգտոնում եւ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի դեսպանները:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում