Քրդերը հակակառավարական ցույցեր են կազմակերպել Թուրքիայում

Քրդերը հակակառավարական ցույցեր են կազմակերպել Թուրքիայում

 Թուրքիայում արտակարգ դրություն է: Քրդերը պահանջում են աջակցել Սիրիայում իսլամիստների դեմ կռվող իրենց հայրենակիցներին: Սահմանային Քոբանի քաղաքն արդեն մասամբ անցել է «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ: Քրդերը ցույցեր են կազմակերպել ոչ միայն Թուրքիայի նահանգների մեծ մասում, այլև Եվրոպայում:

Թուրքիայի իշխանությունը չի նշել, թե երբ է վերացնելու 8 նահանգներում սահմանած արտակարգ դրությունը: Նահանգներից երկուսում անվտանգության նկատառումով հետաձգվել են դպրոցական պարապմունքները: Բողոքի ակցիայի մասնակիցները պետք է լքեն փողոցները, այլապես իրավիճակն անկանխատեսելի զրագացումներ կունենա: Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալը հայտարարել է, որ բռնությունն անպատիժ չի մնալու:

Քրդերի կազմակերպած հակակառավարական բողոքի ալիքի ընթացքում բախումներից հետևանքով զոհերի թիվը, որոշ տվյալների համաձայն, հասել է 16-ի: Ոստիկանությունը նրանց դեմ կիրառում է արցունքաբեր գազ, ջրաշիթեր և ռետինե փամփուշտներ: Անկարան համառորեն չի թույլատրում քուրդ կամավորներին անցնել Սիրիա՝ պատճառաբանելով, թե նրանք Քրդական բանվորական կուսակցության անդամներ են:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում